Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսական հետքը հայկական ֆուտբոլում

Ռուսական հետքը հայկական ֆուտբոլում
07.09.2018 | 01:18

Զուտ մեկ տրանսֆերային պատուհանում հայկական ֆուտբոլը համալրվեց ռուս մոտ քառասուն ֆուտբոլիստով: Սա մինչ այս չլսված բան էր ոչ միայն հայկական, այլև ռուսական ֆուտբոլում, որի համար հայկական «ուղղությունը» մինչ այս փնտրվածներից չէր:


Սակայն եթե մենք ֆուտբոլիստներին գումարելու լինենք և ֆուտբոլային մյուս գործիչներին՝ մարզիչներին, մենեջերներին և այլն, ռուսական ներկայացուցչությունը շատ ավելի տպավորիչ կներկայանա, ու սա՝ առանց երկքաղաքացիության լուրջ հաշվարկի: Պարզապես, ի դեմս հայազգի գործարարների, հայկական ֆուտբոլ է ներխուժում ռուսական ծագմամբ հայկական կապիտալ, ու սա, խոշոր հաշվով, պիտի որ մեռյալ կետից կարողանա շարժել հայկական ակումբային ֆուտբոլը, որը, ի դեմս Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի, «նեմեցական» գերության մեջ էր հայտնվել այդ բառի հնարավոր ու անհնար բոլոր վատ առումներով: Բարեբախտաբար, այդ գերության ավարտը գալիս է, ու դրա լավագույն վկայություններից մեկն արտասահմանյան այս հոսքն է, որը պիտի որ հանգեցնի դրական տեղաշարժերի:


Զուտ մենեջերական դպրոցի առումով (էլ չենք խոսում մարզչական դպրոցի մասին, որ ներկայացված է, մասնավորապես, Անդրեյ Տալալաևով) հայկական ֆուտբոլը լուրջ համալրում է ստանում ի դեմս Ջևան Չելոյանցի, Օլեգ Մկրտչյանի, Արթուր Սողոմոնյանի, ովքեր, այնուամենայնիվ, ֆուտբոլային ծայրագավառ բերելու շատ բաներ ունեն: Մնում են պարզապես չխանգարելը, նրանց գործերին անհարկի չմիջամտելը, այսինքն, այն արատավոր պրակտիկայի գործադրումը, որ եղել է մեր ֆուտբոլի ամոթալի կողմը:


Իսկ լավատեսության ակնհայտ հիմքեր կան, քանի որ, ըստ շրջանառվող լուրերի, հայկական ֆուտբոլի ֆեդերացիայի գլխին է կանգնում Ազգային անվտանգության ծառայության պետը, ինչն անգամ Ռուբեն Հայրապետյանի ստվերային մակարդակով հայկական ֆուտբոլային գործերին խառնվելու հնարավոր փորձերը բնում կխեղդի:
Դե ինչ, հավատանք, որ գալիս են ոսկի ժամանակներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ